Սարքեր, լուծումներ և ծառայություններ

Ճամփորդական կառավարման լուծում

Ինտրաքոմ Հայաստան ընկերությունը առաջարկում է ծրագրային հենք, որը մշակված է անհատական ուղեգրերի և զբոսաշրջության ապրանքների և ծառայությունների արդյունավետ կառավարման և տարածման համար: Այս հենքը լավագույն լուծում է զբոսաշրջության գործակալների, միությունների, մարքեթինգային ընկերությունների համար, որոնք ցանկանում են տարածել և զարգացնել իրենց կողմից մատուցվողապրանքներն ու ծառայությունները:

Այս լուծումը հնարավորություն է ընձեռնում զբոսաշրջության ոլորտի մասնագետներին կառավարել իրենց բիզնեսի յուրաքանչյուր քայլը` ապրանքի մշակումից, գովազդ, շուկայի հետազոտում, վաճառք օնլայն պատվերների ընդունում և այլն:

Հենքի բազմազան ֆունկցիոնալությունը դարձնում է մեր Ճամփորդական կառավարման լուծումը կատարյալ` այն օգտագործելու որպես տարածման և անհատական վաճառքի համակարգ, սատարման ներքին կառավարման համակարգի և տրամադրող ծառայությունների համար (տեղավորում, թռիչք, մեքենաների վարձյույթ, փոխանցումներ և այլն):