Սարքեր, լուծումներ և ծառայություններ

Հեռահաղորդակցություն

Ինրտաքոմ Հայաստանն առաջարկում է սարքավորումներ ու լուծումներ հեռահաղորդակցության բնագավառում, որոնք նախատեսված են տեղական հիմնական, անլար և շարժական կապի ցանցերի համար.

Այս սարքավորումներն ու լուծումները հնարավորություն են տալիս օպերատորներին և ծառայություն մատուցողներին առաջարկել նոր լրացուցիչ ծառայություններ իրենց հաճախորդներին` ստանալով մեծ արդյունք և առավելություններ մրցակիցների նկամամբ: Նրանք նաև ներառում են ձայնի և տվյալների փոխանցում դեպի տարբեր ցանցային համակարգեր, ինչպես օրինակ` կառավարական մարմիններ և նրանց առընթեր գործակալություններ, կոմունալ ծառայություններ մատուցող կազմակերպություններ, մասնավոր ձեռնարկություններ, բանկեր և այլն:

Ցանցի նախագծման, խորհդատվության, ծրագրի իրականացման, ուսուցման, տեխնիկական օժանդակության հետ միասին մեր լուծումները թույլ են տալիս հեռահաղորդակցության օպերատորներին շահագործել ժամանակակից ցանցերը` ընդլայնելով իրենց հնարավորությունները և առաջարկելով իրենց բաժանորդներին մրցունակ ծառայություններ, ինչպիսին է "Multi - play" ծառայությունը:

Մեր հեռահաղորդակցության սարքավորումների ու լուծումների ցանկը նեռառում են:

  • Լարային հասանելություն
  • Անլար հասանելություն
  • Անլար հաղորդակցություն
  • Բովանդակության ամբողջական ծառայության մատակարարման ցանց
  • Վերջնակետային սարքավորումներ
  • Քաղաքային հեռախոսակապ
  • Ցանցի կառավարման համակարգեր

Ամբողջական Ճարտարագիտական մասնագիտացած ծառայությունները հեռահաղորդակցության և ձեռնարկատիրական ոլորտում հետևյալն են:

  • Պլանավորման և ճարտարագիտական ծառայություններ
  • Իրագործման ծառայություններ
  • Հետվաճառքային ծառայություններ
  • Վերապատրաստման ծառայություններ
  • Նախագծի կառավարման ծառայություններ
  • Գործարքման ծառայություններ
  • Սպասարկման ծառայություններ
  • Առաջնակարգ ծառայություններ

Ներքոհիշյալ ծառայությունները մատուցվում են Ինտրաքոմ Հայաստան ընկերության բարձրակարգ մասնագետների կողմից.

  • Համակցման և հաղորդակցության սարքավորումներ հեռարաղորդակցության հիմնական և շարժական օպերատորների համար
  • Կետ-կետ և կետ-բազմաթիվ կետեր միկրոալիքային լուծումներ
  • ՏՏ լուծումներ ձեռնարկությունների և պետական կառույցների համար
  • Շարժական կապի մասնավոր լուծումներ, փրկարար ծառայությունների և մասնավոր կազմակերպությունների համար
Էջի սկիզբ